19/03/2010 13:16
Արմեն Գևորգյանը այցելեց Կոտայքի մարզ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում իրականացվող Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին: Ջրամբարի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2006թ-ին և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերին: Ներկայումս իրականացվել է աշխատանքների մոտ 80 տոկոսը: Ջրամբարը կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա ոռոգել Կոտայքի մարզի և Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա տարածք` նվազեցնելով նաև Սևանա լճից այդ նպատակով ջրառի ծավալները:
Ա. Գևորգյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով և սահմանված ժամկետներում: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: