19/03/2010 18:52
ԼՂՀ նախագահը ընդունել է Երևանի կոնյակի գործարանի տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործարանի կողմից 2009 թվականին Արցախում իրականացված աշխատանքներին և 2010 թվականի անելիքներին:
Երկրի ղեկավարը կարևորել է Երևանի կոնյակի գործարանի դերը հանրապետության խաղողագործության զարգացման գործում` ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի համակարգված ու երկարաժամկետ դարձնել գործարանի ներգրավվածությունը մեր տնտեսության մեջ:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: