19/03/2010 10:59
Բրիտանիայում կբուժեն ինտերնետային կախում ունեցող երեխաներին
Մեծ Բրիտանիայում բացվել է առաջին բուժհաստատությունը` բջջային հեռախոսներից, համակարգչային խաղերից ու ինտերներտից կախում ունեցող երեխաների համար: 12 և բարձր տարիքի պատանիներին սովորեցնում են հաղթահարել կախումը և համակարգչից ու բջջային հեռախոսից օգտվել սահմանափակ ժամանակով: Նրանց նաև սովորեցնում են իրական կյանքում շփվել:
Բուժհաստատության հիվանդներին կստիպեն մտածել բջջային հեռախոսի, համակարգիչների, խաղերի և սոցիալական կայքերի հանդեպ իրենց վերաբերմունքի մասին: science.compulenta.ru կայքը գրում է, որ դրանից բացի, բժիշկները զբաղվում են նաև երեխաների ֆիզիկական առողջությամբ, ֆիզիկական ակտիվության բարձրացմամբ և սննդի հարցերով: Ստացիոնար բուժման կուրսը կարելի է անցնել ինչպես խմբակային, այնպես էլ անհատական եղականկով:
Այսօր բրիտանացի ինտերնետից կախում ունեցողի միջին պատկերը հետևյալն է. 21 տարեկան երիտասարդ, ով իր ժամանակի մեծ մասն անց է կացնում պոռնո և խաղային կայքերում, ինչպես նաև օն-լայն ծանոթություններում: Բժիշկները հավատացնում են, որ նման ապրելակերպի տեր մարդկանց մոտ դեպրեսիաները 5 անգամ ավելի հավանական են, քան մյուսների մոտ: