19/03/2010 11:24
Բուշերում ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը ավարտին կհասցվի
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Բուշերում Ռուսաստանի կողմից ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը ավարտին կհասցվի: Նրա խոսքով, այդ օբյեկտը ՄԱԳԱՏԷ-ի երաշխավորության տակ է և մեծ դեր է խաղում, որի մասին մի անգամ չէ, որ խոստովանել են ամերիկյան և եվրոպական գործընկերները:
«Բուշերի ծրագիրն առանձնահատուկ դեր է խաղում Իրանում ՄԱԳԱՏԷ-ի պահպանման հարցում, ինչպես նաև ապահովում է, որպեսզի Իրանը համաձայնագրով կատարի միջուկային զենք չտարածելու մասին իր պարտականությունները»,- նախարարի խոսքերը մեջբերում է ՌԲԿ.ռու կայքը: