19/03/2010 12:36
«Իմեդի»-ի տեսանյութը ևս մեկ մարդ է սպանել
Վրաստանի ևս մեկ քաղաքացի է մահացել «Իմեդի» հեռուստաընկերության ցուցադրած տեսանյութի արդյունքում, որտեղ ներկայացված էր, թե, իբր, ռուսաստանյան զորքերը մտել են Վրաստան, իսկ նախագահ Սահակաշվիլին սպանվել է: Այս մասին հաղորդում է Գազետա.ռու-ն` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը:
Թբիլիսիում բնակվող` Սուխումիից ներգաղթած 75-ամյա Վանո Նասարիձեն, տեսանյութը դիտելուց հետո, իրեն վատ է զգացել և կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոցում նա մահացել է:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Դուշեթիի շրջանի բնակիչ` 50-ամյա Գայոզ Օդիշելիձեն մահացել է հաղորդումը դիտելուց հետո` սրտի նոպայից: