19/03/2010 10:27
Նիգերիայի և Լիբիայի միջև դիվանագիտական սկանդալ է ծագում
Նիգերիայի և Լիբիայի միջև դիվանագիտական սկանդալ է ծագում: Այն բանից հետո, երբ լիբիական հեղափոխության առաջնորդ Մուամմար Կադդաֆին առաջարկել է կիսել երկիրը երկու մասի` քրիստոնեական և իսլամական, Նիգերիան ետ է կանչել Տրիպոլիից իր դեսպանին:
Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, Նիգերիայի ԱԳ նախարարությունում այդ հայտարարությունը անպատասխանատու են անվանել, սակայն Լիբիայի իշխանությունները կարծում են, որ միայն այդ կերպ է հնարավոր կանխել քրիստոնյաների և մահմեդականների միջև արյունահեղությունը: