19/03/2010 10:13
Յանուկովիչը մի շարք նոր նահանգապետեր է նշանակել
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախօրեին մի շարք նահանգների նոր նահանգապետեր է նշանակել: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի կայքէջում:
Այսպիսով, նոր ղեկավարներ ունեն Զապորոժիայի, Լուգանսկի, Խերսոնի, Նիկոլաևսկի, Օդեսսայի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Ռովենսկի, Խմելնիցկի, Չեռնովիցկի, Ժիտոմիրի, Խարկովի և Կիևի նահանգները:
Նշանակված ղեկավարների մեծամասնությունը երկրի նախագահի կուսակցության անդամներ են: