22/03/2010 17:04
Ալեն Ստեփանյանը կխաղա Հայաստանի հավաքականում
Էստոնիայի պատանեկան հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստ Ալեն Ստեփանյանը ընդունել է Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկը: Նա անցած մրցաշրջանն անցկացրել է էստոնական «Ֆլորայում», իսկ ընթացիկ մրցաշրջանում հայտավորվել է լատվիական «Յաունիբա» թիմում:
Ավելացնենք, որ ՖԻՖԱ-ի պաշտոնյաների թույլտվության դեպքում Ալեն Ստեփանյանը կհագնի Հայաստանի երիտասարդական ընտրանու մարզաշապիկը: Ի դեպ, հնարավոր է` նա կմասնակցի Էստոնիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Էստոնիա-Հայաստան առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 20-ին: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը»: