22/03/2010 10:09
Երևանում տեղի կունենա հնդկական ապրանքների ցուցահանդես
Երևանում հնդկական ապրանքների հերթական ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի կեսերին: Ստույգ ժամկետը դեռ ճշտված չէ: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց Առևտրաարդյունաբերական պալատի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վրեժ Սարուխանյանը:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են Առևտրաարդյունաբերական պալատը և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:
«Վերջին մի քանի տարիներին ավանդույթ է ձևավորվել Հայաստանում` տարին երկու անգամ կազմակերպելու հնդկական ապրանքների ցուցահանդես: Ներկայացվելու է հնդկական ապրանքների շատ լայն սպեկտոր. հագուստ, պերճանքի ապրանքներ, բիժուտերիա, ձեռքի աշխատանքներ, ազգային զարդեր, կարպետներ, ծածկոցներ, կահույք և այլն, այն` ինչ հատուկ է հնդկական արդյունաբերությանը»,- ասաց Վ. Սարուխանյանը` հավելելով, որ հայերի մոտ «հնդկականի» պահանջարկն այնքան շատ է, և այցելուներն այնքան շատ են լինում, որ հաճախ հարկ է լինում նույնիսկ ցուցահանդեսային համալիրի առջև ոստիկան կանգնեցնել, որպեսզի հերթ պահպանվի:
Ինչպես և նախկինում, հնդկական ապրանքների ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 40 ընկերություններ: