22/03/2010 19:15
Մանուկ Վարդանյանն ընդունել է Արտո Ահոնեին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի ծրագրի պատասխանատու Արտո Ահոնեին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել բանկի ներկայացուցչին` համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում համատեղ ծրագրերն ավելի գործնական ընթացք կստանան:
Մասնավորապես, ըստ նախարարի մամլո քարտուղարի տարածած հաղորդագրության, անդրադարձ է եղել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն հայտարավել է այդ ծրագրի իրականացման կազմակերպության տնօրենի ընտրության մրցույթը, որի ամփոփումից հետո կսկսվեն նոր գրասենյակի կազմավորման աշխատանքները:
Ա.Ահոնեին շնորհավորելով նորանշանակ նախարարին` մանրամասն ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ կազմված ժամանակացույցը և տեղեկացրել, որ ծրագրի իրականացման կազմակերպությունը հուլիսին կսկսի գործել:
Հանդիպմանը քննարկվել են նաև Ասիական զարգացման բանկի կողմից ենթակառուցվածքների վերանորոգման նպատակով ֆինանսավորվող ընթացիկ այլ ծրագրեր: