22/03/2010 12:45
Արամ Ոսկանյանը` հեթ-տրիկի հեղինակ
Ուզբեկստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Տաշքենդի «Լոկոմոտիվը», որի կազմում հանդես է գալիս նաև «Միկայի» նախկին հարձակվող Արամ Ոսկանյանը, արտագնա խաղում 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Դինամո-Գալլակորի» դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արամ Ոսկանյանը: Հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ 28-րդ, 85-րդ և 90-րդ րոպեներին: Մյուս 4 գոլերն իրենց հաշվին գրանցեցին Մախարաձեն, Ուսմանովը, Իբրահիմովը և Աբդուկադիրովը: