25/03/2010 14:58
Dubai World-ը 9,5 մլրդ դոլար կստանա երկրի կառավարությունից
Դուբայի կառավարությունը 9,5 մլրդ դոլար կառանձնացնի Dubai World պետական հոլիդինգի պարտքերի վերակառուցման համար: Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Դուբայի Բյուջեի բարձրագույն հանձնաժողովը:
«Դուբայի կառավարությունը, գործելով Ֆինանսական աջակցության հիմնադրամի օգնության միջոցով, կօժանդակի առաջարկությունները, այդ թվում` 9,5 մլրդ դոլարի չափով նոր ֆինանսավորման տեսքով` Dubai World-ը հոլդինգի բիզնես պլանի նորացման շրջանում»,- նշված է Դուբայի կառավարության տարածած հաղորդագրութայն մեջ:
Հիշեցնենք, որ 2009 թ. վերջին Dubai World-ը դիմեց վարկատուներին` 6 ամսով հետաձգելու բազմամիլիարդանոց պարտքերի մարումը: Այս ընթացքում պետք է իրականացվեն բարեփոխումներ:
Dubai World-ի պարտքերը ներկայում 60 մլրդ դոլար են գնահատվում: Նրա խոշոր պարտատերերի թվում են բրիտանական բանկերը` HSBC-ն, Royal Bank-ը, Lloyds-ը և այլն: Այս հոլդինգի պարտքային ճգնաժամը հրահրեց համաշխարհային ֆոնդային բորսաներում գնանշումների անկման և սկիզբ հանդիսացավ մի շարք երկրներում, այդ թվում Հունսատանում և Պորտուգալիայում, ֆինանսական խդիրների խորացմանը: