25/03/2010 10:27
Չինաստանը 3,4 միլիարդ դոլարի ներդրում կկատարի Բելառուսում
Բելառուսի և Չինաստանի միջև 3,4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագրեր կկնքվեն: Այս մասին, ըստ Ռիա Նովոստի գործակալության, հայտարարել է Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպին` Բելառուսի և Չինաստանի գործարար շրջանակների հանդիպման ընթացքում:
Նա նշել է, որ շարունակվում են բանակցությունները էներգետիկայի, հեռահաղորդակցության և ավտոարտադրության ոլորտներում նոր ծրագրերի իրականացման համար:
Իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երաշխավորել է չինական ներդրումների պաշտպանությունը:
«Հատկանշական է, որ Չինաստանի ղեկավարության աջակցությամբ` մենք ծրագրում ենք մի շարք հզոր ներդրումային ծրագրեր իրականացնել»,- նշել է նախագահը: