25/03/2010 16:49
Նալբանդյանը` «Sony Ericson Open»-ի երկրորդ շրջանում
Այսօր Մայամիում «Sony Ericson Open»-ի «Մաստերս» մրցաշարի առաջին շրջանում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 6:3, 6:2 հաշիվներով առավելության հասավ լեհ Կուբոտի նկատմամբ և մտավ երկրորդ շրջան: Ստորև ներկայացնում ենք առաջին շրջանի բոլոր հանդիպումների արդյունքները:
Ռասսելլ (ԱՄՆ)-Իստոմին (Ուզբեկստան) 7:6 (7:5), 6:4
Նալբանդյան (Արգենտինա)-Կուբոտ (Լեհաստան) 6:3, 6:2
Բեկկեր (Գերմանիա)-Գրոյլ (Գերմանիա) 6:3, 6:2
Շարդի (Ֆրանսիա)-Անչիչ (Խորվաթիա) 6:4, 6:4
Բլեյկ (ԱՄՆ)-Կրաինովիչ (Սերբիա) 6:7 (7:9), 6:4, 6:4
Օ. Ռոխուս (Բելգիա)-Հասկե (Ֆրանսիա) 7:6 (7:2), 1:6, 6:4
Ավելացնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 3645000 դոլար: