25/03/2010 11:35
Մարմնական վնասվածքի 156 դեպք է բացահայտվել
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 1-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 181 դեպք, բացահայտվել է 156-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 22 դեպք:
Ոստիկանության լրատվական վարչությունը հայտնում է, որ նույն ժամանակահատվածում արձանագրվել են մահվան ելքով մարմնական վնասվածքի և բռնաբարության կամ բռնաբարության փորձի մեկական դեպքեր, որոնք բացահայտվել են: