25/03/2010 11:44
Այս տարվա ՃՏՊ-ների թիվը հասել է 361-ի
Սույն թվականի հունվարի 1-ից մարտի 24-ը Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 361 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 44 մարդ զոհվել է, 496-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 356 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 60 մարդ զոհվել է, 468-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական վարչությունը: