25/03/2010 14:41
Չինաստանն առաջարկում է ԱՄՆ-ին` տնտեսական խորհրդատվություն
Չինաստանն անհրաժեշտ է համարում լուծել ԱՄՆ-ի հետ յուանի փոխարժեքի շուրջ առաջացած տարաձայնությունները: Այսօր այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ցին Գան:
«Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական ոլորտում առկա տարաձայնությունները օբյեկտիվ են, և մենք կողմ ենք երկուստեք ընդունելի որոշումներ գտնելուն, որոնք հիմնված կլինեն խորհրդատվության վրա»,- հայտարարել է նա:
Ցին Գանի խոսքերով, առանձին տնտեսական հարցերի շուրջ տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն չին-ամերիկյան հարաբերությունների ողջ համակարգի զարգացմանը:
2008 թ-ի ամռանը, համաշխարհային ճգնաժամի պիկին Չինաստանը վերականգնեց յուանի կապը դոլարի հետ, այն դեպքում, երբ 2005թ-ից սկսած` Չինաստանն իրականացնում էր սեփական արժույթի աստիճանական ամրապնդման քաղաքականություն` թույլ տալով նրան դոլարի նկատմամբ արժեվորվել մինչև 21%: Ներկայում ԱՄՆ-ում համարում են, որ Չինաստանն արհեստականորեն է իջեցնում յուանի փոախրժեքը և Չիանստանի իշխանություններից ցանկանում են հասնել յուանի ամրապնդմանը: