27/03/2010 10:47
Վիեննայում ստորագրվել է «UNIDO»- եռամյա ծրագիրը
Ս.թ. մարտի 23-ին Վիեննայում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելան և Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ալեքսանդր Զմեևսկին ստորագրեցին ՌԴ կողմից ֆինանսավորվող 2.2 մլն ԱՄՆ դելար արժողությամբ «UNIDO-ի ներդումների և տեխնոլոգիաների խրախուսման գրասենյակների ցանցի հիմնում (ITPO) Եվրասիական տնտեսական համայնքի (EurAsEc) անդամ երկրներում և Հայաստանում» եռամյա ծրագիրը: Ստորագրման արարողությանը ներկա էին EurAsEc-ի երկրների և Հայաստանի մշտական ներկայացուցիչները, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության աշխատակիցներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ծրագրի հիմնական նպատակն է` ստեղծել դեպի EurAsEc-ի երկրներ և Հայաստան ներդրումների հոսքի աճի համար բարենպաստ միջավայր, ավելացնել բարձր տեխնոլոգիաների և ներդրումների հոսքը դեպի արդյունաբերական հատված, աջակցել տեխնոլգիաների վրա հիմնված ձեռնարկությունների հիմնմանը: UNIDO-ի ծառայություններն ուղղվելու են կառավարություններին, հանրային և մասնավոր հաստատություններին, տեղական ձեռնարկություններին և ներդրողներին աջակցմանը: