27/03/2010 11:17
ԱՄՆ-ը մտադիր է զորքեր տեղակայել Վրաստանում
Միացյալ Նահանգները մտադիր են զինվորական ստորաբաժանում տեղակայել Վրաստանի տարածքում: Նման հայտարարությամբ երեկ ԱՄՆ Կոնգրեսում հանդես են եկել Պենտագոնի ներկայացուցիչները:
Նրանք նշել են, որ այդ քայլն անհրաժեշտ է Աֆղանստանում ռազմական գործողությունների համատեղ նախապատրաստման գործընթացում «կայունության ապահովման» համար: Այս մասին հայտնում է «ՌԲԿ.ռու-ն»` հղում անելով Reuters-ին:
Բացի այդ, Պենտագոնը հայտնել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Խորվաթիայի և Հունգարիայի տարածքում ևս ռազմական ստորաբաժանումների տեղաբաշխման մտադրության մասին, որտեղ նույնպես աֆղանական գործողությունների համատեղ նախապատրաստական աշխատանքներ են անցկացվելու: