29/03/2010 09:51
Չիլիում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Չիլիում կիրակի օրը տեղի է ունեցել հերթական երկրաշարժը` 5,9 մագնիտուդով: Մասնագետների տվյալների համաձայն` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տալկա քաղաքից 120 կմ հեռավորության վրա:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ԱՄՆ Սեյսմիկ ծառայությանը, երկրաշարժի օջախը գտնվել է ավելին քան 21 կմ խորության վրա:
Զոհերի և ավերվածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան: