29/03/2010 10:45
Քննարկվում է ՏՀ փոխհամադրելիությունը Հայաստանում
«Փոխհամատեղելիություն կառավարման տեղեկատվական համակարգում» թեման այսօր քննարկվում է կլոր սեղանի շուրջ, որը կազմակերպել է «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: Ամենամյա այս միջոցառումը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ, նպատակ ունի ներկայացնելու ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Microsoft ընկերության փորձը և քննարկումների միջոցով ներկայացնել, թե ինչպես կարելի է Հայաստանում իրականացնել և ապահովել տեղեկատվական համակարգերի փոխհամադրելիությունը:
Կլոր սեղանի ընթացքում նաև քննարկվում է, թե ինչպես է հնարավոր ապահովել տարբեր պլատֆորմաների համատեղելիությունը մեկ ընդհանուր համակարգում: «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը տեղական մասնագետներին կներկայացնի, թե ինչ գործիքներ և մոտեցումներ կարելի է կիրառել համակարգերի փոխհամատեղելիության համար:
Միջոցառմանը մասնակցում են ՀՀ պետական կառույցների, տեղական և միջազգային ընկերությունների նեկայացուցիչներ և փորձագետներ: