29/03/2010 12:38
Մոսկվայում պայթյունների հետևանքով երկու հայ է զոհվել
Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով երկու հայ է զոհվել: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը:
Ըստ ԱԳՆ տվյալների` զոհերից մեկը 1973 թվականին ծնված Հասմիկ Մելքումյանն է, իսկ մյուսը` 1982 թվականին ծնված Լևոն Խաչատրյանը:
Մոսկվայի մետրոպոլիտենի երկու կայարաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 35 մարդ: