29/03/2010 10:58
Մոսկվայում տեղի ունեցած պայթյունները ահաբեկչություն են
Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի ունեցած պայթյունների փաստով քրեական գործ է հարուցվել` ՌԴ ՔՕ 205 հոդվածով (ահաբեկչություն): Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին` վկայակոչելով ՌԴ դատախազությանը կից Քննչական կոմիտեի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:
Վերջին տվյալներով, «Լուբյանկա» կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նվազագույնը 20 մարդ, շուրջ 17-ը վիրավորվել են:
«Պարկ կուլտուրի» կայարանում տեղի ունեցած երկրորդ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 12-ի:
Վլադիմիր Մարկինի խոսքով, «Լուբյանկայի» պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 07:10 րոպեին` երկրորդ վագոնում:
«Այս պահին տեղում աշխատում են մասնագետներ, պարզվում է պայթուցիկ սարքի տեսակն ու հզորությունը»,- նշել է Մարկինը: