29/03/2010 13:43
Մոսկվայում տուժածներից 30-ի վիճակը ծանր է
Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժել է 61 մարդ, նրանցից 30-ի վիճակը ծանր է: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Պյոտր Բիրյուկովը:
«Վերջին տվյալների համաձայն` «Լուբյանկա» կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 23 մարդ, «Պարկ կուլտուրի» կայարանում` 12: Ընդհանուր առմամբ տուժել է 61 մարդ: Նրանցից 30-ի վիճակը ծանր է», - ասել է Բիրյուկովը և հավելել, որ հետագա հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով ձեռնարկվում են անվտանգության լրացուցիչ միջոցներ: