29/03/2010 12:10
Հայուհիները զիջեցին նվազագույն հաշվով
Հայաստանի կանանց ազգային հավաքականը Սլովենիայի ազգային ընտրանու հետ 2011 թ. կանանց աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած խաղում զիջեց նվազագույն` 0:1 հաշվով: Այդ խաղում, որը կայացավ Վելենյե քաղաքում, միակ գոլի հեղինակ դարձավ Անյա Միլենկովիչը: Նա մեր թիմի դարպասը գրավեց 56-րդ րոպեին:
Հայաստանի կանանց ազգային հավաքականը, այսպիսով, կրեց 6-րդ պարտությունը և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:
Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի մարտի 31-ին` ընդդեմ Պորտուգալիայի հավաքականի:
ՍԼՈՎԵՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 1:0 (0:0)
27.03.10 Վելենյե, «Օբ Յեզերու» մարզադաշտ:
Գոլը` Անյա Միլենկովիչ, 56:
Մրցավար` Մոնիկա Մուլարչիկ (Լեհաստան):
ՍԼՈՎԵՆԻԱ- Լուչիա Մորի, Քսենիա Պովհ, Ադրիանա Բոգոլին, Յանա Հորվատ, Ուրսկա Ժգանեց (Ալիյա Կրզնարիչ, 55), Մաթեա Զվեր, Ֆատա Սալկունիչ (Անյա Լևաչիչ, 75), Սնեժանա Մալեշևիչ, Անյա Միլենկովիչ, Տանյա Վրաբել (Կատյա Նեժմա, 85), Տյաշա Տիբո:
ՀԱՅԱՍՏԱՆ- Աննա Կարապետյան, Մարինե Կարապետյան, Հասմիկ Երեմյան, Անի Ղուկասյան, Լիլիթ Կարապետյան (Սոնա Շահինյան, 46), Մարիամ Ստեփանյան, Քրիստինե Մանգասարյան, Վարդինե Խանզատյան, Քրիստինե Ալեքսանյան, Գայանե Կոստանյան, Էլեոնորա Դավթյան (Քրիստինե Հակոբյան, 70):
Զգուշացում` Մարիամ Ստեփանյան, 64: