30/03/2010 11:05
Իրանի հարցով բանաձևում G8-ը պատժամիոցներ չի նշում
«Մեծ ութնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները, ովքեր այս օրերին նիստ են գումարել Կանադայում, մտադիր չեն կոչ անել պատժամիջոցներ ընդունել Իրանի միջուկային ծրագրի դեմ, - հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Միաժամանակ, հայտարարության նախագծում ասվում է, որ «Իրանի կողմից ՄԱԿ ԱԽ-ի և ՄԱԳԱՏԷ-ի առջև պարտավորությունների մշտական չկատարումը լուրջ անհանգստություն է առաջացնում G8-ի նախարարների մոտ»:
Գործակալությունը նշում է, որ բանաձևում հիշատակվում է «պատժամիջոցներ» բառը: ԱՄՆ և Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները մերժում է, հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:
Բանաձևը պաշտոնապես կհրապարակվի այսօր: «Մեծ ութնյակի» հանձնարարությունների արդյունքում կընդունվի նաև նախագահի հայտարարությունը, Աֆղանստանի հարցով հայտարարությունը և աֆղանա-պակիստանյան սահմանամերձ շրջանների տնտեսական զարգացման վերաբերյալ հայտարարությունը: