30/03/2010 09:50
Ժնևում կքննարկվի Ցխինվալի և Թբիլիսիի միջև ուժի չկիրառումը
Այսօր Ժնևում կընթանան Անդրկովկասում անվտանգությանն ուղղված հերթական քննարկումները, որտեղ հիմնական թեմաներից կլինեն Վրաստանի և Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման համաձայնագրի անհրաժեշտությունը և «Իմեդի» հեռուստաալիքով ցուցադրված հաղորդման հետևանքները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ ժնևյան բանակցություններն ընթանում են 2008 թվականի հոկտեմբերից` օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա: Քննարկումներին մասնակցում են ՌԴ, Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ ներկայացուցիչները: