30/03/2010 12:33
Քնարիկ Մուրադյանը` Լիբանանի չեմպիոնուհի
Միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանը մեկ տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Լիբանանի չեմպիոնուհու կոչումը: Բեյրութում ավարտված երկրի առաջնությունում երկրորդ տեղը գրավեց Քնարիկի քույրը` Սուսան Մուրադյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ավելացնենք, որ Լիբանանի արագ շախմատի պատանեկան առաջնությունում տարիքային տարբեր խմբերում չեմպիոններ դարձան ՀՄԸՄ-ի անդամ հայ շախմատիստները: Մինչև 8 տարեկանների մրցաշարում հաղթողի կոչումը նվաճեց Կարեն Խալոյանը, մինչև 10 տարեկանների առաջնությունում` Կառլո Դարբինյանը, իսկ Հրակ Գըլըպոզյանը մրցակցությունից դուրս էր մինչև 12 տարեկան շախմատիստների շարքում: Բացի այդ, մի քանի հայ մասնակիցներ նվաճեցին արծաթե և բրոնզե պարգևներ: