30/03/2010 11:15
Մոսկվայում հեռախոսային «ահաբեկիչ» են ձերբակալել
Մոսկվայի իրավապահներն այս գիշեր ձերբակալել են մի բնակչուհու, որը նախօրեին սպառնացել էր պայթեցնել Մոսկվայի մետրոյի «Պարտիզանսկայա» և «Շչելկովսկայա» կայարանները:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», տ.ժ. 17:00 ոստիկանություն ահազանգել է անհայտ մի կին` հայտնելով, որ գտնվում է մետրոյի «Պարտիզանսկայա» կայանում և պատրսատվում պայթեցնել իրեն: Իրավապահները զննել են կայարանը, բայց ոչինչ չեն հայտնաբերել:
Մեկ ժամ անց նույն հեռախոսահամարից ոստիկանության հերթապահ բաժանմունք նոր ահազանգ է ստացվել` «Շչելկովսկայա» կայարանում պայթյունի նախապատրաստման վերաբերյալ: Սակայն, կրկին ահազանգը կեղծ է եղել:
«Տաք հետքերով» քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են 35-ամյա մի բնակչուհու, որը խոստովանել է կատարվածի մեջ: Այժմ որոշվում է քրեական գործի հարուցման անհրաժեշտությունը, բացահայտվում են տեղի ունեցածի հանգամանքները: