31/03/2010 13:43
Ադրբեջանում գերի է գտնվում վեց հայ զինծառայող
Այսօր Տավուշի մարզի Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղի հատվածում իրականացված ԵԱՀԿ հերթական մոնիտորինգից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության 9-րդ բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը տեղեկացրեց, որ միջազգային կազմերպությունների հետ այժմ աշխատանքներ են իրականացվում` մարտի 3-ի գիշերը Կոթի գյուղի մերձակայքում սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակները ադրբեջանական կողմին հանձնելու ուղղությամբ:
Ս.Ասատրյանը նշեց նաև, որ Կոթի գյուղի մերձակայքում տեղի ունեցածի առթիվ հարուցված է քրեական գործ:
Նա հայտնեց, որ այս պահին Ադրբեջանում գերի է գտնվում վեց հայ զինծառայող և այն ընտանիքը, որը հատել էր սահմանը Նախիջևանի ուղղությամբ: Հայաստանում, Ասատրյանի փոխանցմամբ, կա երկու ադրբեջանցի զինծառայող և մեկ քաղաքացիական անձ: