31/03/2010 12:13
Հունաստանում Հայաստանը կներկայացնեն 5 սամբիստներ
2010 թ. ապրիլի 13-ից 19-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի են ունենալու սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնությունները, որոնց մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Կիրակոսյանը, Մհեր Կարապետյանը, Արմեն Ադամյանը, Հակոբ Մարգարյանը և Ասյա Լալազարյանը:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Հունաստան կմեկնեն նաև գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը, մարզիչ Հայկ Ավետիսյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը:
Համապատասխան միջոցների առկայության դեպքում հնարավոր է, որ մասնակից մարզիկների թիվն ավելանա: