31/03/2010 18:29
Հայաստանի սամբոյի կանանց առաջնության արդյունքները
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում 47 մարզուհիների մասնակցությամբ տեղի է ունեցել սամբոյի Հայաստանի կանանց և աղջիկների առաջնությունը:
Հայաստանի չեմպիոնուհիներ են դարձել.
Կանանց մրցումներում`
42 կգ քաշային կարգ- Ռուզաննա Սարգսյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
52 կգ ք/կ- Նարինե Բարսեղյան (Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ),
56 կգ ք/կ- Աննա Մովսիսյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
60 կգ ք/կ- Աննա Նուբարյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
64 կգ ք/կ- Լուսինե Սողոմոնյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
68 կգ ք/կ- Լիլիթ Պողոսյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Արտաշատի մասնաճյուղ),
72 կգ ք/կ- Գայանե Խաչատրյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց):
Աղջիկների մրցումներում`
40 կգ ք/կ- Քնարիկ Ստամբուլցյան (Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ),
44 կգ ք/կ- Էմմա Բագիրյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
48 կգ ք/կ- Լիլիթ Հախվերդյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
52 կգ ք/կ- Նարինե Պողոսյան (ք. Արտաշատ)
56 կգ ք/կ- Ասյա Լալազարյան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
60 կգ ք/կ- Ժաննա Քոչարյան (Գյումրիի համալիր մարզադպրոց)
65 կգ ք/կ- Սոնյա Հարությունյան (Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ):