01/04/2010 12:14
ՀՀ ֆինանսների նախարարը մեկնել է Մոսկվա
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության չորրորդ նիստին:
Ապրիլի 1-ին կայանալիք նիստում մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակը, կքննարկեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ԱՊՀ երկրների կողմից համատեղ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև հարցեր` Միջպետական բանկի խնդիրների հետ կապված:
Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն օրը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական համագործակցության 8-րդ նիստին, որի ընթացքում կքննարկվեն անդամ-երկրների տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր` այդ թվում համատեղ իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի ընթացքին և Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր: