01/04/2010 18:09
Համակարգչային սխալն արժեցել է 42 մլն դոլար
Ամերիկուհի Լուիզա Չավեսը խաղային ավտոմատով շահել է 42 մլն դոլար, սակայն այդպես էլ չի կարողացել ստանալ շահումը: «Ֆորտունայի հովիտ» խաղատան տերերը, որում տեղի է ունեցել դեպքը, հայտարարել են, որ այդպիսի խոշոր գումար երևացել է վահանակի վրա համակրգչային սխալի պատճառով, որը նշանակում է, որ շահումը չեղյալ է հայտարարվում:
Ինչպես տեղեկացնում է Նյուզ.ռու-ն, կազինոյի տերերը նաև ընդգծել են, որ գովազդում նշված է, որ մաքսիմալ շահումը այդ խաղային ավտոմատով կազմում է 251 հազար դոլար:
Խաղատան ներկայացուցիչը հայտարարել է, որ «ֆորտունայի հովտի» գործունեության 15 տարիների ընթացքում, սա առաջին նման դեպքն է:
Կոլորադոյի խաղային բիզնեսի ներկայացուցիչները սկսել են հետաքննել դեպքը, սակայն հիմա էլ պատրաստ են հավաստել, որ համակարգչի սխալն է շահումի պատճառը և կինը գումար չի կարող ստանալ: