01/04/2010 11:22
Թուրքիայում 10 բարձրաստիճան սպա են ազատ արձակել
Ստամբուլի դատարանը ազատ է արձակել Թուրքիայի բանակի 10 բարձրաստիճան սպաների, այդ թվում ` 3 ծովակալների: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Սպաները մեղադրվում էին պետական հեղաշրջման նպատակով վարչապետ էրդողանի կառավարության դեմ դավադրության կազմակերպման մեջ:
Նշենք, որ զինվորականները ձերբակալվել էին անցած ամիս` ևս 70 սպաների հետ մեկտեղ` Թուրքիայում խիստ աշխարհիկ պետության հիմքերի պահպանման կողմնակիցների հնարավոր դավադրության գործի շրջանակներում: