01/04/2010 11:35
Հայաստանի ընտրանին 0:7 հաշվով զիջեց Պորտուգալիայի թիմին
Մարտի 31-ին Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրեց իր նախավերջին հանդիպումը 2011 թ. աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում: Տոչա քաղաքում մեր ընտրանին հանդիպեց պորտուգալուհիների հետ և զիջեց 0:7 հաշվով:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էդիթ Ֆեռնանդիշը, մեկական անգամ մեր թիմի դարպասը գրավեցին Սիլվիա Ռեբելոն, Կլաուդիա Նետոն, Սոֆիա Վիեյրան և Կարոլե Կոշտան:
Վերջին հանդիպումը ընտրական մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը կանցկացնի օգոստոսի 28-ին, Երևանում` հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին:
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 7:0 (5:0)
31.03.10. Տոչա, «Տոչա» մարզահամալիր:
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ- Նեյդե Սիմոեշ, Կարոլե Կոշտա (Օլիվեյրա Լեյտե, 46), Կիմբերլի Բրանդան, Սիլվիա Ռեբելու, Կլաուդիա Նետու, Էդիթ Ֆեռնանդիշ, Կառլա Կոուտու, Մոնիկա Գոնսալվիշ, Սոֆիա Վիեյրա (Պաուլա Կրիստինա, 71), Դոլորես Սիլվա (Նոեմիա Ֆիժեյրեդու, 82), Անա Բորժես:
ՀԱՅԱՍՏԱՆ- Աննա Կարապետյան, Հասմիկ Երեմյան, Անի Ղուկասյան (Քրիստինե Հակոբյան, 72), Մարինե Կարապետյան, Լիլիթ Կարապետյան, Սոնա Շահինյան, Արմինե Խաչատրյան, Քրիստինե Մանգասարյան (Տաթևիկ Մանուկյան, 90+3), Վարդինե Խանզատյան, Քրիստինե Ալեքսանյան (Արփինե Արզումանյան, 46), Գայանե Կոստանյան:
Գոլերը` Էդիթ Ֆեռնանդիշ, 22, 49, 86, Սիլվիա Ռեբելու, 27, Կլաուդիա Նետու 33, Սոֆիա Վիեյրա, 40, 11մ, Կարոլե Կոշտա, 44:
Մրցավար` Պաոլա Տորն (Շվեդիա):
Զգուշացումներ` Գայանե Կոստանյան, 80, Քրիստինե Հակոբյան, 81, Սոնա Շահինյան, 90+2: