02/04/2010 13:15
Այսօր կմեկնարկի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը
Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմեկնարկի ծանրամարտի 2010 թ. Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները, որոնք մարտի 18-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Բելառուսում, հանդես կգան ստորև նշված հաջորդականությամբ:
Ապրիլի 5-ին 56 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Սմբատ Մարգարյանը, ապրիլի 8-ին` Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ), ապրիլի 9-ին` Գևորիկ Պողոսյանը և Արա Խաչատրյանը (85 կգ), իսկ ապրիլի 11-ին` Արթուր Բաբայանը (105 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (105+ կգ):
Աղջիկների հավաքականից ծանրամարտի 2010 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մասնակցելու են երկու մարզիկներ:
Ապրիլի 7-ին ելույթ կունենա 69 կգ քաշային կարգում հանդես եկող Մելինե Դալուզյանը, իսկ ապրիլի 10-ին` Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ):
Ավելացնենք, որ հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: