02/04/2010 12:11
Գաչեչիլաձեն գիտի, թե ոնց հաղթել Սահակաշվիլիի «բռնապետությունը»
Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Լեվան Գաչեչիլաձեն այսօր միացել է վրացական ընդդիմության միավորման գործընթացին մայիսի 30-ին կայանալիք տեղական ընտրություններից առաջ, հաղորդում է Թբիլիսիում Վզգլյադի թղթակիցը:
«Մաեստրո» հեռուստակայանի ուղիղ եթերում նա հայտարարել է, որ «միայն միասնական ճակատով կարելի է հաղթել դասական բռնապետությունը, որը կառուցել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին»:
«Մեր հաղթանակի համար հարկավոր է լուրջ բանաձև, իսկ այն պարփակված է Թբիլիսիի քաղաքապետի, թբիլիսյան խորհրդարանի նախագահի, համամասնական պատգամավորների պաշտոններում միասնական թեկնածուի առաջադրման մեջ»,- ասել է նա:
Միաժամանակ, Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել Գաչեչիլաձեն չի պատրաստվում: