02/04/2010 10:53
Georgian Airways-ն իրականացրեց իր առաջին չվերթը Մոսկվա
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը նախօրեին իրականացրել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի առաջին ուղուղ չարտերային չվերթը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 120 ուղևորների համար նախատեսված Boeing 737 ինքնաթիռը մեկնել է Մոսկվա կիսադատարկ, բայց հետադարձ չվերթի բոլոր տոմսերը վաճառվել են:
Ուղիղ ավիակապը Վրաստանի և Ռուսաստանի միջև ընդհատվել է 2006 թվականին` երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառով: Ավելի ուշ այն ժամանակավորապես վերականգնվել է, բայց նորից ընդհատվել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետևանքով: Այս տարվա ընթացքում Թբիլիսիի և Մոսկվայի միջև արդեն մի քանի չարտերային չվերթ է իրականացվել: