02/04/2010 10:06
Կիրիլ պատրիարք. Աստված կպատժի անմեղ արյուն թափածներին
Մոսկվայի և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Տերը կպատժի ահաբեկիչներին, ինչպես պատժել է Հուդային:
Դիմելով Մոսկվայում և Կիզլյարում ահաբեկչական գործողություններից տուժածներին` Կիրիլ Առաջինը հույս է հայտնել, որ Աստված կամոքի կենդանի մնացածներին և կմխիթարի զոհերի հարազատներին:
«Ինչպես Աստված պատժեց Հուդային և երբեք չներեց նրան, այնպես էլ կպատժի նրանց, ով ուղղափառ քրիստոնյաների համար այս սուրբ օրերին անմեղ արյուն են թափել», - համաձայն Ինտերֆաքսի` ասել է Կիրիլը և հավելել, որ այն, ինչ արել են ահաբեկիչները, «Հուդայի դավաճանությունից էլ սարսափելի է»: