02/04/2010 11:43
Նախնական հայտնի է դարձել կին-ահաբեկիչներից մեկի ինքնությունը
Նախնական ճանաչվել է Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության իրականացնողներից մեկը:
Ինչպես հայտնում է News.ru-ն, հղելով Կոմերսանտին, «Լուբյանկա» կայարանում պայթյունն իրականացնողը կարող է լինել անցած տարվա դեկտեմբերի 31-ին օպերատիվ գործողությունների արդյունքում սպանված դաղստանյան գրոհայինների առաջնորդ Ումալատ Մահոմեդովի (Ալ-Բարա), այրին` 17-ամյա Ջեննեթ Աբդուրահմանովան:
ՌԴ Գլխավոր դատախազությանը կից քննչական կոմիտեում գտնում են, որ Աբդուրահմանովան պայթեցրել է իրեն «Լուբյանկա» կայանում` իր հետ սպանելով ավելի քան 20 ուղևոր:
Սակայն, այլ աղբյուրներում նշվում է նաև, որ Աբդուրահմանովան իրան պայթեցրել է «Պարկ Կուլտուրի» կայարանում:
Դաղըստանի Խասավյուրտի շրջանի Կոստեկ գյուղի բնակչուհի Աբդուրահմանովայի, (ըստ այլ տվյալների` նրա ազգանունը Աբդուլաևա է) ճանաչումը դեռ իրականացվել է լուսանկարների և կնոջը հատուկ նշանների միջոցով: