02/04/2010 10:23
Թուրքիան վերադարձնում է իր դեսպանին ԱՄՆ
Թուրքիայի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել ԱՄՆ վերադարձնել իր դեսպան Նամիկ Թանին:
Հիշեցնենք, որ Թուրքիան իր դեսպանին ետ էր կանչել, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև էր ընդունել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1նյուս.ազ-ը, վկայակոչելով Hurriyet-ին, Նամիկ Թանը պետք է նախապատրաստի եկող շաբաթ ԱՄՆ մեկնող թուրքական պատվիրակության այցը, որն ապրիլի 12-ից 13-ին կմասնակցի միջուկային խնդիրների նվիրված գագաթնաժողովին: