03/04/2010 11:59
Բրիտանիայի հարկայինը Դեգայի արձանիկ է ստացել
Բրիտանիայի հարկային ծառայությունը որպես ժառանգության հարկի վճար ստացել է Էդգար Դեգայի «Աջ ոտնաթաթին նայող պարուհի» արձանիկը: Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սի-ն:
Արձանիկը գնահատվել է 175 հազար ֆունտ ստերլինգ, իսկ նմանակերպ վճարումը հնարավոր է դարձել «Acceptance In Lieu» ծրագրի շնորհիվ, որը թույլ է տալիս հարկ վճարողներին ժառանգության հարկը վճարել` փոխանցելով պետությանը արվեստի թանկարժեք գործեր և արխիվային նյութեր: