03/04/2010 10:14
ԱՄՆ-ը գոհ է Էրդողանի որոշումից
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին իր երկրի գոհունակությունն է արտահայտել` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` ԱՄՆ-ում կայանալիք միջուկային էներգետիկայի գագաթնաժողովին մասնակցելու որոշման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը, Քրոուլին նաև անդրադարձել է Թուրքիայի որոշմանը` վերադարձնել ԱՄՆ-ում իր դեսպան Նամիկ Թանին:
«Թուրքիան ԱՄՆ-ի համար շատ կարևոր ռազմավարական գործընկեր է: Եթե մենք համատեղ գործենք Վաշինգտոնում, ապա արդյունքը շատ ավելի լավը կլինի», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: