03/04/2010 11:01
Վրաստանի ԱԳՆ-ը «ոչ ադեկվատ» է համարում Պատրուշևի հայտարարությունը
Վրաստանի ԱԳ նախարարությունը «ոչ ադեկվատ» է համարում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հայտարարությունը` «մոսկովյան մետրոյում ահաբեկչությունների քննության ընթացքում վրացական հետքի» հնարավոր բացահայտման վերաբերյալ: Այս մասին, համաձայն Նովոստի-Գրուզիա գործակալությանը, ասել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան:
«Պատրուշևը և ռուսաստանյան հատուկ ծառայությունների այլ բարձրաստիճան անձինք բազմիցս հայտարարություններ են արել` Վրաստանի` տարբեր ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում` Ալ-Քայիդայի հետ կապի վերաբերյալ», - նշել է Ջալագանիան և վստահություն արտահայտել, որ «միջազգային հանրությունը համապատասխան գնահատական կտա Պատրուշևի սադրիչ հայտարարություններին»: