03/04/2010 13:43
Ռուս լողորդները հավաքը կրկին Ծաղկաձորում են կազմակերպել
Ռուսաստանի լողի ազգային հավաքականի անդամները, ովքեր նախապատրաստվում են երկրի` մայիսին կայանալիք առաջնությանը, ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում:
«Հավաքի մասնակիցների թվում էին ինչպես ուժեղագույն լողորդները` Անաստասիա Զուևան, Քսենյա Մոսկվինան, Ստանիսլավ Դոնեցը, Դանիլա Իզոտովը, Ալեքսանդր Սուխոռուկովը, Միխայիլ Պոլեշչուկը, Սերգեյ Ֆեսիկովը, Գրիգորի Ֆալկոն, Դարյա Բելյակինան, այնպես էլ երիտասարդ լողորդները,- թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Վորոնցովի խոսքերը մեջբերել է ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:- Պայմաններն ու եղանակը բարենպաստ էին մեր մարզիկների համար: Երկու անգամ նրանք հարմարվելու հնարավորությունների տեստ են հանձնել` վերջերս գնված ժամանակակից համակարգչային սարքավորումների շնորհիվ: Արդյունքները պարզապես գերազանց են»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնությունը Մոսկվայում կկայանա մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում: