05/04/2010 13:04
Հայկական պատվիրակությունը բաղկացած կլինի 1 մարզիկից
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 7-12-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Տյումեն քաղաքում տեղի է ունենալու հաշմանդամային լողի ՌԴ բաց առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում են Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայից, մեր պատվիրակությունը բաղկացած կլինի ընդամենը մեկ մարզիկից: Խոսքը 15-ամյա Մարգարիտա Հովակիմյանի մասին է: Մարգարիտան այդ մրցումներում պայքարելու է Հոլանդիայում 2010 թ. օգոստոսին կայանալիք աշխարհի հաշմանդամային առաջնության ուղեգրի համար: