05/04/2010 13:32
Երիտասարդ զույգին ձերբակալել են համբուրվելու համար
Դուբայում մեկ ամսվա կալանքի են դատապարտել Մեծ Բրիտանիայի քաղաքացի մի զբոսաշրջիկ երիտասարդ կնոջն ու նրա ուղեկցողին` ռեստորաններից մեկում համբուրվելու համար:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 26-ամյա Շարլոտա Ադամսի և 24-ամյա Այման Նաջաֆի պահվածքի վրա ոստիկանությանը բողոքել է տեղացի մի կին, որը ճաշում էր ռեստորանում իր դստեր հետ: Ոստիկանությանը նա ասել է. «Նրանք հենց ռեստորանում էին համբուրվում, ուստի բոլոր հաճախորդները դա տեսել են»:
Երիտասարդները նաև կվճարեն 275 դոլար` հասարակական վայրում ոչ սթափ վիճակում գտնվելու համար: