05/04/2010 10:54
Լոս-Անջելեսի սրճարանում 4 հայ է սպանվել
Լոս-Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ պարզվել են 4 տղամադկանց ինքնությունը, որոնք սպանվել էին ապրիլի 3-ին քաղաքի ռեստորաններից մեկում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նրանք են` Հարութ Բաբուրյանը, Սարգիս Կարաջյանը, Վարդան Տոֆալյանը և Հայկ Եգանյանը:
Նշենք, որ չի հաղորդվում, թե արդյոք սպանվածները, որոնցից ամենաերիտասարդը 25 տարեկան է, Լոս-Անջելեսի բնակիչներին էին, թե ոչ:
Ստացված տեղեկության համաձայն` իշխանությունները վստահ են, որ հարձակումը ծրագրված էր և խոսքը չի գնում պատահական մարդկանց ուղղությամբ հրաձգության մասին, սակայն ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ դեռ ոչ մի պաշտոնական վարկած առաջ չի քաշել:
Գործակալությունը նաև հաղորդում է, որ հանցագործությունը կատարվել է ապրիլի 3-ին Hot Spot սրճարանում, որը գտնվում է Հյուսիսային Հոլիվուդ շրջանում: Ականատեսների վկայությամբ, արտաքինից հայի նման մի մարդ կրակ էր բացել ռեստորանի այցելուների վրա: Արդյունքում 4 մարդ զոհվել էր. 3-ը վախճանվել էին տեղում, իսկ մեկը հիվանդանոցում: Եվս 2-ը վիրավոր են, և ներկայումս բժիշկները նրանց վիճակը գնահատում են որպես բավարար: Թեժ հետքերով հանցագործին ձերբակալել չի հաջողվել: