05/04/2010 10:24
Թուրքիայում կրկնակի ձերբակալվել են 19 սպաներ
Ստամբուլի դատարանը 19 սպաների, որոնց թվում կան նաև նախկին զինվորականներ, կրկնակի ձերբակալության թույլտվություն է տվել: Զինվորականները կասկածվում են Թուրքիայում 2003 թ.-ին հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ.ռու-ն` հղելով CNN Turk-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, ձերբակալվածների թվում է նաև թուրքական հատուկ նշանակության զորքերի գեներալ-լեյտենանտ Էնգին Ալանը:
Նշենք, որ առաջին անգամ զինվորականներին ձերբակալել են 2010-ի փետրվարին: Սպաները հերքում են հեղաշրջման ծրագրերի վերաբերյալ առաջադրված մեղադրանքը: